ԵՄ-ն մնաց առանց Մեծ Բրիտանիայի

imgpsh_fullsize-1Միացյալ Թագավորությունը հինգշաբթի օրը քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին․հանրաքվեին մասնակցած բրիտանացիների մոտ 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն, 48 տոկոսը՝ դեմ, հաղորդում է BBC-ն:

ԵՄ-ից դուրս գալու օգտին քվեարկել է 17 մլն 410 հազար 742 ընտրող, անդամակցությունը պահպանելու օգտին՝ 16 մլն 141 հազար 241 ընտրող

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի և Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ում մնալու օգտին, Միությունից դուրս գալու կողմնակիցներն ավելի մեծաթիվ են եղել Անգլիայի հյուսիսում, Ուելսում: Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 72․2 տոկոս՝ քվեարկել է 30 միլիոնից ավելի մարդ, ինչը ընտրողների ակտիվության ամենաբարձր ցուցանիշն է երկրում 1992 թվականից ի վեր:

Միացյալ Թագավորության անկախության կուսակցության առաջնորդ Նայջըլ Ֆարաժը ողջունել է հանրաքվեի արդյունքները՝ հունիսի 23-ը հայտարարելով ՄԹ «անկախության օր»: Ֆարաժը կոչ է արել Եվրամիության կազմում մնալու օգտին հանդես եկող վարչապետ Դեյվիդ Քեմերոնին «անմիջապես» հեռանալ, փոխանցում է BBC-ն:

Արդյունքների հրապարակումից հետո բրիտանական ֆունտ ստերլինգի փոխարժեքը նվազել է դոլարի դիմաց և այս պահին ամենացածրն է 1985-ից ի վեր:

Դիտվել է 105 անգամ
 


Այս թեմայով