Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց

ՊՊԾ գունդը զավթելու մեջ մեղադրվողներին օժանդակելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը դատարանից ազատ չի արձակվի, դատարանը մերժեց նրա խափանման միջոցը՝ կալանքն ազատությամբ փոխարինելու միջնորդությունը:

Փոխարենը դատարանը որոշել է, որ Կարո Եղնուկյանը կարող է գրավով ազատ արձակվել՝ 10 մլն ՀՀ դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ այսօր Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց դատավորին իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի հատկանիշներով:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache