ԵԿՄ-ում դժգո՞հ են Մանվել Գրիգորյանից

man«Ժամանակ» թերթը գրում է. «Արդյոք Երկրապահ կամավորականների միության նախագահ եւ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցից բացի ազատամարտիկների մեկ այլ միավորում էլ է ստեղծվում։

Չի՞ մտահոգվում Մ. Գրիգորյանը, որ ազատամարտիկների նոր համախմբում է ստեղծվում, եւ այն կարող է հակադրվել ԵԿՄ-ին կամ ԵԿՄ-ի  մրցակիցը լինել։ «Չէ, ինչի պիտի ըլնի, ինչքան հայ լավ զինվորներ լինեն, մարդիկ լինեն, այնքան էլ լավ է։ Չի լինի մրցակից»,- պատասխանեց նա։

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ԵԿՄ բազմաթիվ անդամներ դժգոհություններ ունեն կառույցից եւ  հատկապես Մ. Գրիգորյանից, որ նա իրենց համախմբումն օգտագործելով՝ անընդհատ պաշտոններ է ստանում, բիզնեսներ է վերահսկում, ապահով է, մինչդեռ իրենցից շատերը օրվա հացի խնդիր ունեն։ Եվ այս առումով տեղեկություններ կան, որ նրանցից ոմանք կարող են դուրս գալ ԵԿՄ-ից եւ միանալ Սասուն Միքայելյանի նախաձեռնած միավորմանը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով