Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » ԵԽԽՎ-ում տապալումը շարունակում է տանջել ադրբեջանցիներին

ԵԽԽՎ-ում տապալումը շարունակում է տանջել ադրբեջանցիներին

36 (1)ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ուոլթերի զեկույցի տապալումը շարունակում է տանջել Ադրբեջանին: Ադրբեջանական APA գործակալությունը դիմել է ԱՄՆ պետքարտուղարությանը՝ ճշտելու, թե ինչպիսին էր իրենց ազդեցությունը Վեհաժողովի վրա, որ Ուոլթերի զեկույցը տապալվեց:

«ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի իրավունքը՝ Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերը բարձրաձայնելու ցանկացած տարածաշրջանային , միջազգային կառույցում, այդ թվում և ԵԽԽՎ-ում»,- ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:

Հիշեցնենք, կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հատուկ դերակատարում է ունեցել Ուոլթերի զեկույցի տապալման գործընթացում:

ԱՄՆ պետքարտուղարությունից  նաև հայտնել  են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է բանակցային գործընթացի՝ կողմերի կողմից  ընդունված ձևաչափ.

«Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն սերտ համագործակցել համանախագահների հետ խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում»:

Դիտվել է 44 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy