ԵԽԽՎ-ն պետք է համագործակցության մեջ մտնի Արցախի խորհրդարանականների հետ

1360428819_nagornyj-karabax1ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Վեհաժողովում քննարկված հակահայ երկու զեկույցներն Ադրբեջանի կողմից փորձեր էին՝ փոխելու հարցի քննարկումը միջազգային մանդատ ունեցող միակ հարթակից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից:

«Դա հատուկ ծրագիր էր, որը նախաձեռնվեց աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պայմաններում, որ հարցը ձևավորվի ի շահ իրենց: Մինսկի խմբի ձևաչափում տարվող բանակցությունների շրջանակներում իրենք բացարձակապես ձախողված են, կորցրել են բոլոր հույսները՝ ունենալու ադրբեջանանպաստ ձևակերպումը, ուստի, փորձում են նախաձեռնել քայլեր, որ փոխեն իրավիճակը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ–ն հունվարի 26-ին դեմ քվեարկեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցին, իսկ բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցն ընդունվեց։

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը շեշտեց, որ ԵԽԽՎ-ն հարմար հարթակ էր Ադրբեջանի համար, որովհետև իրենք ունեն մեկնարկային առավելություն, մեծ թվով համախոհներ: «ԵԽԽՎ-ն խնդիրների լուծումը կայացնում է պարզ մեծամասնությամբ, ուստի, իրենց համար հարթակը նպաստավոր էր»,- նշեց նա:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով