ԵԽԽՎ նիստին հաջողվել է փոխել ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում հայկական պատվիրակությանը հաջողվել է ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա հակահայկական ձևակերպումները փոխել: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

«Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»,- գրել է նա:

 


Այս թեմայով