«Ելք»-ում տարաձայնություններ կան. Փաշինյանը համաձայն չէ Սարգսյանի հետ

Դեռևս 2013 թ.-ի սեպտեմերի 3-ին ՀՀ-ը հրաժարվեց ստորագել ԵՄ-ն հետ Ասոցացման համաձայնագիրը և դրա մաս հանդիսացող Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը ավելի լուրջ հնարավորություններ էր բացում ՀՀ-ի համար, դրա փոխարեն ՀՀ-ն իշխանության գլխավորությամբ նախապատվություն տալով ԵԱՏՄ-ին, միացավ այդ կազմակերպությանը : 

 Միջադեպից 4 տարի անց, սույն թվականի  նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստան ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ի տարբերություն 2013թ.-ին նախատեսված համաձայնագրի՝ բավական թույլ և շատ ավելի քիչ հնարավորություններ ընձեռող համաձայնագիր է:

Չնայած այս ամենին գործող իշխանությունը ամեն կերպ փորձեց հրամցնել բոլորին , որ այս համաձայնագրի ստորագրմամբ մեկտեղվում է ՀՀ վարած քաղաքականությունը  «և և » սկզբունքի մեջ: Այդ կերպ վերջիններս տպավորություն ստեղծելով, որ շրջանակային կոնվենցիան  գրեթե հավասար է ասոցացման համաձայնագրին, ինչը իրականում այդպես չէ, և որ այդ պահին պրոպագանդվող ամենամեծ ստերից մեկն է :

 Այս ֆոնին հետաքրքիր է եվրոպամետ ընդդիմադիր քաղաքական գործիչների պահվածքը, մասնավորապես «Ելք»-ի , երբ նոյեմբերի 24-ին Արմեն Աշոտյանը՝ իր ֆեյսբուքյան էջում  Բրյուսելից  գրառում կատարեց գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին, Ելք խմբակցության անդամ, Հանրապետություն կուսակցության հիմնադիր Արամ Սարգսյանը շնորհավորելով Արմեն Աշոտյանին գրել է. «  Շնորհավոր…
Ապրեն նրանք, ովքեր քրտնաջան աշխատեցին փաստաթուղթը կազմելու և նրանում ամեն բառը մեզ շահեկան դարձնելու վրա։ Էս պարագայում գարեջուրը միանշանակ վաստակել եք։ Անուշ լինի, աչքներս լույս.
»:

Հետաքրքրականն այն է, որ նույն դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը տրամաբանորեն հակառակ կարծիքը ունենալով,  Կենտրոն հեռուստաընկերության Ուրվագիծ հաղորդաշարի եթերում հայտնել է, որ չպետք է շնորհակալություն հայտնել իշխանություններին նման թույլ փաստաթուղթ ստորագրելու համար , մասնավորապես նշելով որ . նման պարագայում իշխանություններին շնորհակալություն հայտնելը  հավասար է, որ շնորհակալություն հայտնեք իշխանություններին , որ մենք դեռևս ողջ ենք և մահացած չենք. «նկատի ունեմ , այն ինչ որ տեղի է ունեցել մենք աջակցում ենք , որ Եվրոպայի հետ հարաբերությունները կարգավորվեն, բայց էդ կենացները ես չեմ հասկանում. դա մոտավորապես նշանակում է՝ եթե մենք կենդանի ենք, ուրեմն պետք է շնորհակալություն հայտնենք իշխանություններին. այդ ինչ մոտեցում է»:  

Ստացվում է , որ «Ելք» դաշինքի առանցքային գործիչներից՝ Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը  նույն հարցի վերաբերյալ ամբողջովին տարբեր մոտեցումներ են դրսևորում, և սա տպավորություն է ստեղծում, որ դաշինքի ներսում տարաձայնություններ կան շրջանակային համաձայնագրի մեկնաբանման վերաբերյալ և դաշինքի ներսում կա մի հատված, որը  այս առումով գովաբանում և ողջունում է իշխանությանը, աջակցելով  իշխանական քարոզչամեքենայի աշխատանքներին, ստեղծելով տպավորություն , որ շրջանակային համաձայնաիրը գրեթե նույն ասոցացման համաձայնագիրն է :

 


Այս թեմայով