«Ելք»-ի ներկայացրած նախագիծը չընդունվեց

Մեկնարկել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է 20 հարց, իսկ դեկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 41 հարց։
Քվեարկության է դրվելու նաև ՀՀ 2018թ. բյուջեի նախագիծը: 

Նշենք, որ ՀՀ ԱԺ խորհուրդը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման համար սահմանել է 3 ժամ, միաժամանակ չսահմանափակելով հարցուպատասխանը:

Նիստի մեկնարկին քվեարկության դրվեց ԱԺ Ելք խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ն մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ ԱԺ հայրարարության նախագիծը օրակարգում ընդգրկելու մասին հարցը դուրս մնաց օրակարգից 6 կողմ, 76 դեմ ձայների հարաբերակցությամբ:

 


Այս թեմայով