«Ելք»-ը առաջարկում է ստուգել խաղասրահ այցելող ֆիզիկական անձանց տարիքը

ԱԺ քառօրյա հերթական նիստի ժամանակ մի շարք օրենսդրական նախագծերի կողքին, ներկայացվեց նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Արտակ Զեյնալյանի, Նիկոլ Փաշինյանի, Գևորգ Գորգիսյանի կողմից ներկայացված  «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին ՀՀ օրենքում լրացումներներ կատարելու  մասին օրենքի նախագիծը» առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը ելույթում նշեց .« նախագծով առաջարկում ենք լիազոր մարմնին, սահմանած կարգով ստուգել խաղասրահ մուտք գործել ցանկացած ֆիզիկական անձի անձնագիրը, կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ:

2-րդ առաջարկությամբ ասվում է. մոլի խաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու խաղասրահ կատարվող այցելությունները սահմանափակվեն, ինչի համար կարդ է սահմանում»,-ասաց պատգամավորը:

 


Այս թեմայով