Ելք-ը առաջադրեց Փաշինյանի թեկնածությունը` որպես վարչապետ

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Ըստ ամենայնի, սա ձևական առաջադրում է՝ չընտրվելու պայմանով:

Սահմանադրության մեջ հստակ նշված չէ՝ արդյոք անհրաժեշտ է քվեարկություն, նաև թեկնածուի առաջադրում, որպեսզի խորհրդարանը լուծարվի:

Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե վաղը Ազգային ժողովի նիստում վարչապետ չընտրվի, յոթ օր հետո անցկացվելու է նոր ընտրություն, եթե տապալվի նաև վարչապետ ընտրելու երկրորդ փորձը, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին, որպեսզի գործող Ազգային ժողովը լուծարվի, և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն: Այժմ նա վարչապետի պաշտոնակատարն է:

Այս թեմայով