Ելք դաշինքը կարող է 33 մանդատ ստանալ այս ԱԺ-ում

Վերջին շրջանում հաճախակի են խոսակցություններ շրջանառվում այն մասին, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կարող է առաջիկայում կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ դաշինքը պաշտոնապես չի խոսել կոալիցիայի մասին և այդ խոսակցությունները այս պահին միայն բամբասանքի շրջանակներում են տեղավորվում` փորձենք հասկանալ, թե որքանով է հնարավոր նման կոալիցիան:

Պարզվում է նոր Սահմանադրությամբ հնարավորությունները իրականում սահմանափակ են: 2015թ. դեկտեմբերին ընդունված Սահմանադրության մեջ հստակ ասվում է, որ  ընդդիմությունը պետք է ստանա ԱԺ մանդատների 1/3-ը: Հիմա ԱԺ-ն ունի 101 պատգամավոր և ստացվում է, որ ընդդիմությունը նվազագույնը պետք է ունենա 33 մանդատ: Եթե անգամ ընդդիմադիր ուժերը ընտրությունների արդյունքում չկարողանան կազմել խորհրդարանի 1/3-ը, ապա ԸՕ-ի համաձայն՝ այդ չափը նրանց պետք է տրվի բոնուսով այնպես, ինչպես կայուն մեծամասնություն՝ խորհրդարանի 54 տոկոսը կազմելու համար առաջին տեղը զբաղեցնող ուժին է բոնուսներ հասնում:

Հիմա ստացվում է, որ եթե «Ծառուկյան» խմբակցությունը գնա կոալիցիայի, ապա իշխանությունները ստիպված պետք է լինեն իրենց մանդատների մի մասից հրաժարվել: Եվ քանի որ կստացվի, որ «Ծառուկյան» խմբակցությունը, ՀՀԿ-ն և ՀՅԴ  իշխանություն են, ապա  Սահմանադրությամբ նշված 33 մանդատները պետք է բաժին հասնի այդ պահին միակ ընդդիմադիր խմբակցություն համարվող ԵԼՔ դաշինքին:

 


Այս թեմայով