«Ելքը» հայտարարել է նախագահի իրենց թեկնածուի անունը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը  քիչ առաջ իր  ֆեյսբուքի էջի միջոցով տեղեկացրեց, որ խմբակցությունը ՀՀ նախագահի իր թեկնածուին որոշել և առաջադրել է, գրելով.

 «Պատիվ ունեմ տեղեկացնել, որ «Ելք» խմբակցությունը քիչ առաջ տեղի ունեցած նիստում որոշեց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրել ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանին։ «Ելք»-ը բանակցություններ կսկսի «Ծառուկյան» դաշինքի հետ՝ Զեյնալյանի առաջադրման համար անհրաժեշտ՝ պատգամավորների ¼-ի ստորագրություններն ապահովելու համար»,- գրել է Փաշինյանը:

Այս թեմայով