ԵԺԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանաձև է ընդունել

default-472x265Անհրաժեշտ է գործնական քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ եւ զորքերը վերադարձնել մինչեւ 2016թ. ապրիլի 1-ը եղած դիրքերին: Այսպիսի հայտարարություն է արել Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը (EPP)-ն՝ անդրադառնալով վերջին օրերին լարվածության աննախադեպ աճին:

«Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծից ստացվող վերջին մտահոգիչ նորությունների առնչությամբ: Անընդունելի է մերժել միջազգային կոչերը հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, հատկապես երբ այս ռազմական արկածախնդրության զոհ են դառնում անմեղ քաղաքացիները, այդ թվում՝ երեխաներ»,- ասված է ԵԺԿ-ի հայտարարության մեջ:

Կուսակցությունը կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացին:

 


Այս թեմայով