Եթե տուժել եք այս անձի գործողություններից, ապա դիմեք ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր էին հնչել: Հանցագործություններից տուժած չորս կանայք հայտնել են, որ մի տղամարդ վերելակում դանակի սպառնալիքով հափշտակել է իրենց դրամապանակները:

Ըստ տուժողների նկարագրածի, հնարավոր էր, որ չորս հանցագործությունն էլ կատարել էր նույն անձը: Ոստիկանության տարբեր և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ծավալուն հետախուզական միջոցառումներով պարզեցին կասկածյալի ինքնությունը:

 


Այս թեմայով