Եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ….

Վազգեն 2Մոտենում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգալի իրադարձությունների տարելիցը: Politik.am-ը հոկտեմբեր ամսվա ընթացքում կներկայացնի մի շարք հոդվածներ և հրապարակումներ այդ դեպքերի վերաբերյալ:

Իսկ ինչ կլիներ, եթե ահաբեկիչները չկարողանային իրականացնել իրենց պլանները, ինչ վիճակում կլիներ Հայաստանն այսօր: «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը կարծում է, որ  Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք ներկա անօրեն երկրի հակառակ պատկերն էր լինելու. «Այս հարցը տրվել ու իր պատասխանը ստացել է կարծում եմ հենց Վազգեն Սարգսյանի կենդանության օրոք: Կունենայինք հավատի ու վստահության, ներգաղթի ու կատարվող բյուջեի Հայաստան: Նյութական կողմից զատ ես վստահ եմ, որ հավատը, որը կար Վազգեն Սարգսյանի անձի հանդեպ, վերածվելու էր պետական համակարգի հանդեպ հավատի: Մի խոսքով 180 աստիճանով ներկա վիճակի հակառակ վիճակը»,-ասաց մեր զրուցակիցը:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը համոզված է, որ իշխանափոխությունից հետո կբացահայտվեն նաև հանցագործության պատվիրատուները. «Չեմ կարծում, համոզված եմ: Ոչ ուշ ապագայում, երբ երկրում կհաստատվի օրինական իշխանություն, այդ չարիքի կազմակերպիչները դաժան պատասխան կտան մեր պետականությանը այդքան մեծ հարված հասցնելու համար»:

Մեր այն հարցին, իսկ չի կարծում, որ հնարավոր իշխանափոխության վտանգի դեպքում Հունանյանն ու իր խմբի անդամները կսպանվեն՝ Արմեն Մկրտչյանն ասաց.«Իսկ Հունանյանը ի՞նչ չի ասել, որ կարող է ապագայում ասել: Հունանյանի ցուցմունքները անգամ համացանցում կան, պարզ երևում է, որ Հունանյանը խոստովանել է, որ ամիսներ շարունակ երկրորդ նախագահի մերձավորների կողմից տրամադրվել ու աջակցության խոստումներ է ստացել: Նրա հեռախոսազանգերը կան ներսից, ուսումնասիրեք, կհասկանաք որ ոչ մի գաղտնի բան էլ չկա»,-եզրափակեց իր խոսքը Արմեն Մկրտչյանը:

Դիտվել է 800 անգամ
 


Այս թեմայով