Եթե Պուտինը որոշի հանձնել Ղարաբաղը

1261783316_karabaxԻնչպես արդեն հայտնի է Ռուսաստանի Դաշնության նախագահ, Հայաստանի Հանրապետության այս պահի իշխանության մեծ ախպեր Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը գալու է Հայաստան: Հայաստանի իշխանությունները միշտ էլ հլու-հնազանդ կատարել են այն բոլոր հրահանգները, որոնք եկել են Մոսկվայից, սակայն սեպտեմբերի 3-ն ՍՍ-ն ցույց տվեց բացահայտ` ի լուր աշխարհի, որ Մոսկվան է Հայաստանի հիմնական որոշումները կայացնում: Այս ընթացքում շատ են եղել այն քննարկումները, որ Մաքսային Միությունը չի կարող դրական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա և չեմ պատրաստվում հերքել կամ հաստատել այս տեսակետը: Ցանկանում քննարկել մեկ այլ հանգամանք, այն որ Հայաստանը գնաց դեպի Մաքսային միություն՝ առանց իր սեփական որոշման, գնաց քանի որ այդպես էր որոշել Պուտինը: Այս սա է նվաստացուցիչը: Համոզված կարելի է ասել, որ նույն կերպ եվրոպական ուղություն բռնելով նույնպես կլիներ նվաստացուցիչ: Հիմա այն մարդը ով կարողացավ մի ամբողջ ժողովրդի կարծիք հաշվի առնելու որոշել այդ ժողովրդի ապագան գալիս է Հայաստան: Ինչ առաջարկներով է գալու Հայաստան Պուտինը ոչ ոք չգիտի, միայն համոզված կարելի է ասել, որ Պուտինի ցանկացած առաջարկ այստեղ կանցնի միաձայն: Երբևիցե մտածե՞լ եք ինչ կլինի, եթե Պուտինը որոշի ԼՂՀ-ն հանձնի Ադրբեջանին: Հանձնի այնպես ինչպես ժամանակին իր բոլշևիկ եղբայրները: Ի՞նչ են անելու այս իշխանությունները, ի՞նչ է անելու այս իրավիճակի համար հավասարազոր պատասխանատու անգործունակ ընդդիմությունը: Իհարկե, այս երկու թևերն էլ կսկսեն համոզել ժողովրդին, որ ԼՂՀ հանձնումը կապված էր Հայաստնաի ազգային անվտանգության երաշխիքների հետ: Մի քանի օր է մնացել, որ հայ ժողովրդի <<եղբայրական>> երկրի ղեկավարը գա Հայաստան. մնում է աղոթել, որ Պուտինը թարս ոտքի վրա չի արթնանա և Հայաստան չգա ԼՂՀ-ն հանձնելու որոշմամբ:

Բ.Մ

Դիտվել է 196 անգամ
 


Այս թեմայով