Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

arm143477614330«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեկտեմբերի 1-ին լինելու է Երեւանի Ազատության հրապարակում եւ պատրաստ քաղաքացիական անհնազանդության դիմել:

«Եթե որոշում լինի մնալ Ազատության հրապարակում, ես կլինեմ այդ մարդկանց հետ, կմնամ շուրջօրյա հանրահավաքների: Ինչ վերաբերում է քաղաքացիական անհնազանդությանը, ես պատրաստ եմ քաղաքացիական անհնազանդության»,- այսօր` նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կուսակցության առաջնորդի խոսքով` դեկտեմբերի մեկից սկսվող շուրջօրյա հանրահավաքների ռազմավարությունը դեռ մշակվում է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կողմից:

Դիտվել է 44 անգամ
 


Այս թեմայով