Եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել». «Ժողովուրդ»

Սերժ Սարգսյան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին երկու շաբաթների պաշտոնական լրահոսին հետևելիս կարելի է կարծել, թե Հայաստանում պետական կառավարման համակարգը լուծարվել է: Ամեն դեպքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ոչ մի նախարար կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա չի մնացել:

Պաշտոնյաներից մնացել է միայն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը շաբաթը մեկ ինչ-որ մարդկանց իր մոտ է հրավիրում, նիստ անում և հեռանում: Իրականում այս երևույթը նորություն չէ: Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանն արձակուրդ է մեկնում, պետական կառավարման ողջ համակարգը, կարելի է ասել, կազմալուծվում է:

Ու տպավորություն է, որ պաշտոնական լրատվությունը մեկ նպատակ է հետապնդում` Սերժ Սարգսյանին ցույց տալ, թե պաշտոնյաներից որն ինչ արեց: Իսկ եթե «շեֆը» տեղում չէ, ապա կարելի է աննկատ «ծլկել»:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Հայաստանից դուրս է եկել օգոստոսի 10-ին և չի վերադարձել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 323 անգամ
 


Այս թեմայով