Home » Real Politik » Եթե նրանք հանդիպեն

Եթե նրանք հանդիպեն

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Մաքսային միությանը անդամակցելու որոշման կայացման ու մի շարք այլ հարցերի շուրջ քննարկման համար առաջարկում է ՀՀ երեք նախագահներին հանդիպել միմյանց հետ: Նա տեղեկացրել է, որ հանդիպելու է երեք նախագաների հետ էլ և առաջարկելու է նստել մեկ սեղանի շուրջ: Գառնիկ Իսագուլյանի առաջարկը վերաբերվում է նաև ԼՂՀ նախագահներին:

Հասկանալու համար, թե որքանով է օգտակար կամ հնարավոր նման դահնիպումները Slaq.am-ը զրուցեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ: Հարցի վերաբերյալ Կարեն Քոչարյանը կարծում է, որ եթե այս ծրագիրը իրականացվի Գառնիկ Իսագուլյանի շնորհիվ, ապա նրա կենդանության օրոք պետք է նրա արձանը կանգնեցվի.

«Հետաքրքիր է, բայց սա վերջին մի քանի տարիների ամենառացիոնալ առաջարկն է։ Կստացվի, թե ոչ այլ հարց է։ Եթե պարոն Իսագուլյանին ինչ-որ կերպ հաջողվի իրականություն դարձնել այդ հանդիպումը, իսկ հետագայում նախագահների խորհդի ինստիտուտը, ապա ես կառաջարկեմ պարոն Իսագուլյանին արձանը կենդանությամ օրոք տեղադրել»,-ասաց Կարեն Քոչարյանը ու հավելեց, որ անհնարին ոչինչ չի տեսնում այս հանդիպման հետ կապված և կարծում է, որ լավ կլինի, եթե ստեղծվի մի ինստիտուտ, որը քննարկումների սեղանի շուրջ կհավաքի նախագահներին ամենակարևոր հարցերի շուրջ. «Հասկանլի է չէ, որ նախագահները միայնակ չեն` նրանք ունեն թիմեր, հետևորդներ և այս ձևոևվ ընդունված որոշումները ավելի ընդունելի կլինեն հասարկության համար»,-նկատեց Կարեն Քոչարյանը:

Slaq.am-ի այն հարցին, թե աշխարհում կա՞ նման պրակտիկա, Կարեն Քոչարյանն ասաց. «Նման ձևով տեղյակ չեմ, սակայն հայտնի է, որ իրենց ժամկետն ավարտած նախագանրեը գործող նախագահին լինում են խորհրդականներ, ոչ թե պաշտոնով այլ իրենց ունեցած փորձով և ազդեցությամբ նրանք մասնակից են լինում որոշումների կայացմանը»:
Կարեն Քոչարյանի համոզմամբ երեք նախագաների միջև էլ շփում կա. «Նախագահները միանշանակ շփվում են, գուցե ոչ հրապարակային և միջնորդների միջոցով, բայց նրանք կապ ունեն միմյանց հետ»,- համոզմունք հայտնեց քաղաքական տեխնոլոգը:

 

Դիտվել է 80 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy