Եթե հարաբերությունները սրվեն՝ ապա 2 կողմն էլ Հայաստանին փաստի առջև կկանգնեցնեն

 «Մենք շարունակում ենք Վրաստանը նախապատրաստել ՆԱՏՕ-ի անդամակցությանը:

 ՆԱՏՕ-ի հարաբերությունները Վրաստանի հետ բացառիկ են: Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենակարևոր գործընկերներից մեկն է: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ »,-նման հայտարարություն է արել Հյուսիսատլյանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Վրաստանի նախագահ Գեորգ Մարգվելաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում: 

Այս առիթով Politik.am-ը զրուցեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ , ով նկատեց, որ նման հայտարարություններ պարբերաբար հնչում են, սակայն հարցը խնդրահարույց է, քանի որ Վրաստանը ունի տարածքային չլուծված խնդիրներ, իսկ ՆԱՏՕ-ն սկզբունքային չի ընդունում մի երկրի ով  չի վերահսկում իր սահմանները.

«Եթե ՆԱՏՕ-ն Վրաստանին ընդգրկի իր սահմանների մեջ, ապա դա կնշանակի, որ այն տարածքային վեճերը, որը կա Վրաստանի և Ռուսաստանի, Օսիայի, Աբխազիայի միջև, ապա դա կդառնա ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները:

Ես կարծում եմ , որ սա PR նպատակ է հետապնդում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից, ցույց տալու ՝ իրենց առանձնահատուկ ուշադրությունը Վրաստանի հանդեպ»,-նշեց քաղաքագետը, հավելելով՝  վերջին ժամանակներս արևմտյան երկրների և Ռուսաստանի հարաբերությունների հիմնական թեման ՝ Սիրիան և Ուկրաինան են, իսկ Վրաստանն երկար ժամանակ  մոռացված է, իսկ այս քայլը նպատակ էր հետապնդում  վերակենդանացնել Վրաստանի հարցը , որպեսզի Վրաստանի խնդիրը նույնպես դառնա օրակարգային:

Երվանդ Բոզոյանի կարծիքով, ՆԱՏՕ-ի հայտարարության մասով, հետագայում կոնկրետ գործողություններ չեն լինի քանի դեռ առկա են չլուծված խնդիրներ, և որ  սա հերթական ճնշումն էր Ռուսաստանի դեմ , որպեսզի վերջինս  ավելի հանդուժող հարաբերություններ վարի Վրաստանի հետ:

Անդրադառնալով այս խնդրի մասով Հայաստանի անելիքներին, քաղաքագետը նշեց, որ Հայաստանը չի կարող ջրբաժան  լինել, ընտրություն կատարելու խնդրի առջև կանգնել, այլ Հայաստանը փորձում է բալանսավորված քաղաքականություն  վարել, ասելով. «Եթե հարբերությունները սրվեն՝ ապա 2 կողմն էլ Հայաստանին փաստի առջև կկանգնեցնեն, հուսանք դրան չի հասնի»:

Այս թեմայով