Եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների»

serjԱռավոտ թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի առաջնորդողում գրում է.

«Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում ներքին քաղաքական «զինադադարի» ավարտն է արձանագրում: Մոտակա օրերին ՀՀԿ-ի ու «ոչ իշխանական» գործիչները, լրագրողները և օգտատերերը իրար հասցեի անհաճո բաներ են ասելու, քաղաքական պայքարը սրվելու է: Բայց անձամբ ես ամեն ինչում հակված եմ նաև դրական կողմը տեսնել: Իսկ դրանք մեկը չեն՝ մի քանիսն են: Քաղաքական դաշտը պարզաջրվում է՝ այլևս չկա իշխանություն և ոչ իշխանություն, կա իշխանություն և ընդդիմություն, ինչպես որ ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Ընդ որում, շատ հնարավոր է, որ ընդդիմությունն այսուհետ ձեռք բերի հետապնդվողի, տառապյալի դափնեպսակ, ինչպես որ դա ընդունված է հետխորհրդային երկրներում:

«Կարամելներն» ու «Կոմբիկերները» առաջին անգամ խորհրդարան են եկել 1995 թվականին: Իրենց մտահորիզոնով: Իրենց բառապաշարով: «Ճշտի» և գեղեցիկի մասին իրենց պատկերացումներով: Իմ ընկերները և ես դա նկատել ենք 20 տարի առաջ: Այսօր նման «քաղաքական գործիչները» խորհրդարանում մեծամասնություն են կազմում՝ առատորեն ներկայացված լինելով երկու կուսակցություններում:

Ինչ խոսք, դա իսկապես չարիք է: Բայց եթե հայտարարվում է մի սկզբունք, այն պետք է կիրառվի բոլորի նկատմամբ, այդ թվում՝ «յուրայինների»»,–գրում է թերթի խմբագիրը։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 70 անգամ
 


Այս թեմայով