Եթե ինձ տանեն, ձերբակալեն, բերման ենթարկեն, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում գալ ինձ ազատելու

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակիցներին համախմբվել իր շուրջ: «Ես կոչ եմ անում Երևանի մյուս հատվածներում փակել փողոցներ, խաչմերուկներ, որպեսզի Ոստիկանությունը հնարավորություն չունենա ուժերը կենտրոնացնել: Բոլորդ մոտեցեք այստեղ, որպեսզի բերման ենթարկելու հնարավորություն չունենան, թև թևի մտեք»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը ոստիկանների գործողությունների այս փոփոխությունը պայմանավորեց նրանով, որ նրանք հասկացել են, թե հեղափոխությունը տեղի է ունենում և նրանց թվում է թե դա կարելի է հետ շրջել, բայց նրանք սխալվում են: «Եթե ինձ տանեն, ձերբակալեն, բերման ենթարկեն, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում փակել ճանապարհները, ոստիկանական բոլոր բաժինները, գերատեսչությունները շրջափակել, դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի և գալ ինձ ազատելու»,-ասաց նա:

Այս թեմայով