Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել. Վլադ Մագան

Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել իր նկատմամբ:

«Ես անվտանգության նկատառումներով արդեն լքել եմ երկիրս ու դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Դիմում եմ բոլոր այն երկրներին, որոնք ինձ դաշնակից են համարում՝ խնդրում եմ որևէ քայլ ձեռնարկեք՝ կապված իմ իրավիճակի հետ: Սովորական մարդկանց խնդրում եմ գոնե տարածել այս տեսանյութը: Իմ կյանքը վտանգի մեջ է, հիմա իմ ամեն մի քայլին հետևում են: Եթե երեք օրից կապի դուրս չգամ, ուրեմն ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-ասել է բլոգերը:

Նշենք, որ բլոգերի վերջին հրապարակումից անցել է արդեն 4 օր ու նա դեռ նոր հրապարակմամբ հանդես չի եկել։

Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերն իր էջում տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցից: Բելառուսական անձնագրով և հայկական արմատներով բլոգերն այցելել էր Գանձակ՝ իր ծնողների տուն:

Այս թեմայով