Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Եթե ես լինեի ՄԻՊ, նման զեկույց չէի գրի. Հրայր Թովմասյան

Եթե ես լինեի ՄԻՊ, նման զեկույց չէի գրի. Հրայր Թովմասյան

231703361387540369«ՄԻՊ զեկույցը տարվա երևույթ կարող ենք համարել,- այսօր տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ այդ զեկույցից հետո խնդրել է իր աշխատողներին հանել տեսակետն այդ ոլորտների առնչությամբ:

«Միշտ խոսել եմ այդ ոլորտի խնդիրների մասին, բացի սակագներից»,- նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` շեշտելով, որ այդ զեկույցից հետո տպավորություն է ստեղծվում, որ բոլոր դատավորները «սրիկաներ են»:

Նա հայտարարեց, որ եթե ինքը լիներ ՄԻՊ, նման զեկույց չէր գրի:

«ՈՒզում եմ հավատալ, որ սա մտահոգ մարդու զեկույց է, որը միշտ չէ, որ ճիշտ դռներ է բացում: Լուծումների առումով վարչական օրենսգիրքն ընդունված է, որը շատ հարցեր է լուծելու: Դատական օրենսգրքի փոփոխությունները չեն կարող արդյունքներ չտալ»,-ասաց Թովմասյանը` վստահեցնելով, որ եկող տարվա ընթացքում այս ոլորտում շոշափելի արդյունքներ կարձանագրվեն:

Դիտվել է 44 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy