Եթե Գագիկ Ծառուկյանը ձեռք չմեկներ…

Gagik-Tsarukyan«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցների բողոքի ակցիաներին զուգահեռ լրատվավերլուծական շրջանակների մի մասը՝ եթե կարելի է իհարկե այդպիսիներին դասել այդ շրջանակին, նորից լծվել է իր «սև» գործին: Բանը նրանում է, որ մեր լրագրողներից շատերը կարծեք թե սպասեն մի այսպիսի՝ իրենց համար հարմար պահի, որ սկսեն իրենց անհեթեթ մտքերը թղթին հանձնել, ձեռքի հետ էլ մի քանի կոպեկ փախցնել:
Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում են հայտնվել «Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները, որոնք ելնելով սոցիալական ծանր վիճակից արդարացիորեն պահանջում են տնօրինությունից իջեցնել վարձավճարները, և այս համատեքստում հետաքրքիրն ու զզվելին այն է, որ մեր լրագրող կոչվածները, փոխանակ փորձեն մի բանով օգտակար լինել մեր հայրենակիցներին դեռ մի բան էլ «յուղ են լցնում կրակի վրա»՝ իրավիճակը ավելի սրելով:
Մեր հարգարժանները փոխարենը ներկայացնելու նախադեպային իրավիճակում Գագիկ Ծառուկյանի քայլը, երբ Գագիկ Ծառուկյանը ընդառաջ գնալով «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցների խնդրանքին, վերջնական լուծում տվեց նրանց խնդիրներին, դեռ մի բան էլ հակառակն են ներկայացնում՝ իբր թե Գագիկ Ծառուկյանն է հրապուրիչ առաջարկ արել «Հրազդանի» աշխատակիցներին: Մինչդեռ հարյուրավոր առևտրականներ իրենք են դիմել,հավատալով,որ Գագիկ Ծառուկյանը իրենց կաջակցի տվյալ անելանելի վիճակից դուրս գալու համար:Ավելին այդ հանդիպումներին ներկա են եղել նաև այլ լրագրողներ ովքեր լուսաբանել են տվյալ իրավիճակը, և հիմա մեկ այլ լրագրող, երբ նման անհեթեթ բան է գրում,այլ բան չի մնում ասելու քան այն, որ նա որպես լրագրող իր տեղում չէ, քանզի կամ թերացել է հոդված տպելուց առաջ ուսումնասիրել ողջ եղելությունը, կամ էլ՝ պարզապես կատարել է հերթական պատվերը:
Իսկ Գագիկ Ծառուկյանը ինչպես միշտ, այդ անգամ էլ ականջալուր եղավ ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների խնդիրներին և լուծում տվեց դրանց:
Եվ իհարկե, այսօր արդեն փաստ է, որ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, ապա առևտրականներից շատերը վաղուց բռնած կլինեին գաղթի ճամփան, իսկ ճարահատյալներն էլ իրենց անձը ոտնահարելով կշարունակեին աշխատել՝ միայն բանկերում կուտակած վարկերը մարելու ակնկալիքով:
Ինչևէ, վերը նշվածն արդեն անցյալ է, քանզի Գագիկ Ծառուկյանի շնորհիվ այսօր գործում է «Առինջ Մոլ» հսկայածավալ առևտրի կենտրոնը՝ ընձեռնելով առևտրականներին բացառիկ հնարավորություններ և շահավետ պայմաններ:Հարկ է նշել, որ եթե «Մալաթիա»-ի առևտրականների խնդիրները չլուծվեն, նրանք ևս հնարովուրություն կունենան նախադեպը չունեցող պայմաններով իրենց առևտուրը կազմակերպել «Առինջ Մոլ»-ի հարմարավետ տաղավարներում, քանզի եթե «Հրազդանցիների» համար ժամանակ էր անհրաժեշտ տաղավարներ կառուցելու համար, ապա այս դեպքում «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնը ամբողջությամբ գործում է և իր հարմարավետ պայմաններով պատրաստ է ընդունել նրանցից յուրաքանչյուրին:
Հ.Գ. Լրագրողները, որոնք տվյալ իրավիճակները օգտագործում են դիվիդենտներ հավաքելու համար, ոչնչով չեն տարբերվում դավաճաններից, քանզի նրանք դավաճանում են թե իրենց մասնագիտությանը, թե առևտրականներին, որոնց խնդիրները իբր թե ներկայացնում են օբյեկտիվ:Այստեղ են ասել. «Չես կարողանում օգնես, մի էլ խանգարի օգնողներին»:

Գագիկ Աբգարյան

 

Դիտվել է 188 անգամ
 


Այս թեմայով