Եթե այսպես շարունակվի, մենք 1 օր ենք աշխատելու քառօրյաներին. Մ. Մելքումյան

Այսօր քառօրյա հերթական  նիստում, ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը նշեց, թե թանկացումների մասին պետք է ոչ միայն խոսել, այլև գործուն և ռեալ լուծումներ առաջարկել.

«Մենք տեսնում ենք, որ մեր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են, և այն առաջնահերթությունները, որոնց մասին քաղաքական մեծամասնությունը բարձրաձայնում է, ցավոք մոտալուտ լուծում չեն ունենալու», -ասաց Մելքումյանը։

ԱԺ փոխնախագահը նաև անդրադարձավ խորհրդարանի աշխատանքին՝ նշելով, որ կառավարությունը պատշաճ բեռնվածությամբ չի ապահովում խորհրդարանի աշխատանքները. «սեպտեմբերից-դեկտեմբեր մենք քառօրյայի փոխարեն աշխատել ենք եռօրյա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե այսպես շարունակվի, երկօրյա էլ չենք աշխատելու։ Հիմա կառավարությունն է մոնոպոլ ձևի ձևավորում խորհրդարանի օրակարգը, որովհետև պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններն այնքան են մերժում, որ պատգամավորները չեն էլ ուզում օրենքների նախագծեր գրել։ Եթե այսպես շարունակվի, մենք 1 օր ենք աշխատելու քառօրյաներին, կոչ եմ անում ԱԺ-ին, որպեսզի կառավարությանը պարտադրենք բերել օրենքների այնպիսի բեռնվածություն, որ մենք կարողանանք նորմալ աշխատել»,- եզրափակեց պատգամավորը։

Այս թեմայով