Home » ՄԱՄՈՒԼ » Եթե այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, ՌԴ-ն կկորցնի Հայաստանը. «Ժամանակ»

Եթե այդ շրջանները հանձնվեն Ադրբեջանին, ՌԴ-ն կկորցնի Հայաստանը. «Ժամանակ»

Ազատ_Արցախ«Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ Ռուսաստանը, կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, առաջին հերթին ցույց է տվել իր շահը՝ ուղերձ հղելով աշխարհին, որ Ռուսաստանը շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության սրացմամբ: Թեև Մոսկվան ձևականորեն հայտարարում է, որ կողմ է ստատուս քվորի փոփոխությանը, բայց իրականում նոր ստատուս քվոն նշանակում է նոր անորոշությունը, որը Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ ձեռնտու չէ Ռուսաստանին:

«Եթե այդ շրջանները(նկատի ունի ազատագրված վիճելի տարածքները-խմբ) հանձնվեն (Ադրբեջանին), Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանը՝ որպես դաշնակից, Արդբեջանն էլ դեռ հարց է՝ շնորհակալություն կհայտնի՞, թե՞ ոչ: Ոչ ոք չի խոսում այն մասին, որ այդ շրջանների հանձննումը կարող է ուղեկցվել նոր բախումներով, բռնությունների աճով: Դա ամենևին պետք չէ Մոսկվային: Մոսկվան չի անի այնպիսի քայլ, որը կստեղծի անորոշություն և ռիսկեր»,-ասում է Սերգեյ Մարկեդոնովը»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ Ժամանակ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 295 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy