Եթե այդպիսի փորձ անենք, կձախողենք բոլոր հարցերի լուծումը

Այսօր կառավարության նիստից առաջ, Կառավարության շենքի հարակից տարածքում հավաքվել էին, մի քանի տասնյակ մարդիկ: Յուրաքանչյուրը ոք, ցանկանում էր իր խնդիրը անձանբ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտնել: 

Տարածքում գտնվող լրագրողները նորանշանակ վարչապետից հետաքրքվեցին , թե արդյո՞ք սպասում էր այսքան մարդկանց բողոքների ականատես լինելուն, ինչին ի պատասխան Փաշինյանը շտապեց նշել, որ իհարկե պատկերացնում էր.

 « Այս տեսարանը անընդհատ եղել է, բոլոր կառավարության նիստերի ժամանակ, բայց մենք գիտենք , որ ճնշումների մեխանիզմների գործադրմամբ՝ փակվել են այդ ակցիաները, իսկ քանի որ հիմա այդ մեխանիզմը չկա, մարդիկ օգտվում են իրենց ազատ արտահայտվելու իրավունքից:

Մյուս կողից կարծում եմ , որ պետք է հասկանանք ՝ բոլոր  հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող լինել , քանի որ եթե այդպիսի փորձ անենք, կձախողենք բոլոր հարցերի լուծումը »,-ասաց վարչապետը հավելելով , որ պետք է հանգիստ և հերթով զբաղվել խնդիրների լուծմամբ:

Այս թեմայով