Եզդի քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանի գործի քննությունը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն. «Իրավունք»

ջնդի«Ազգությամբ եզդի, հայտնի քրեական հեղինակության համարվող Ջնդի Ամարյանի գործի քննությունը տեղափոխվել է Հատկապես կարևորագույն գործերի քննչական վարչություն։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նկատելով.

— ՀՀ Նախագահին և դատախազին ուղղված մեր նամակների արդյունքը, մեզ թվում է, որ գործը տեղափոխվեց։ Այս պահին արդեն սկսել են հարցաքննել վկաներին, ովքեր կարող են փաստել, որ Ամարյանը որևէ առնչություն չունի իրեն առաջադրված՝ շորթման մեղադրանքի հետ։

Հիշեցնենք Ջնդիին աջակցողները և հատկապես՝ եզդիական համայնքի ներկայացուցիչները բողոքում էին պնդելով, որ նա հանիրավի է կալանավորվել։ Բացի այդ, որ Ջնդիի անմեղությունն ապացուցող բազում վկաներին նախաքննությունն անհասկանալիորեն այդպես էլ չի հարցաքննել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ Իրավունք թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 681 անգամ
 


Այս թեմայով