Եզդի չոբանը խաբել է ամբողջ Ռուսաստանին

Ռուս քաղաքական և գիտական էլիտան նոր անհասանելի բարձրունքների է հասել, որը արդեն ծիծաղելի է: Մի քանի օր է համացանցում պտտվում է մի տեսանյութ, որտեղ մի քանի ռուս անվանի գիտնականներ կամ գոնե ՌԴ-ում այդպիսին համարվողներ զրուցում են մի ինքնակոչի հետ, որը ազգությամբ եզդի է: Ռուս քաղաքագետ գիտնակաների զրուցակիցը ներկայանում է, որպես եզդիների սուլթան և հայտարարում, որ իրեն ընտրել է եզդիների խորհրդարանը: Իսկ ռուս գիտնականները  շատ խորիմաստ տեսք ընդունած փորձում են եզդիների, Մերձավոր Արևելքի մասին գնահատականներ հնչեցնել հենվելով խաբեբա սուլթանի խոսքերի վրա:

Իհարկե այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբալի չլիներ: Հասկանում եք եզդի ինքնակոչի հետ լուրջ հարցեր են քննարկում ՌԴ ԱԳՆ ենթակայության տակ գործող Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի պրոֆեսորներ՝ Վիկտոր Նադեին-Ռայեվսկին և Վլադիմիր Զախարովը: Այստեղ պետք է նկատել, որ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտը համարվում է ՌԴ լավագույն ԲՈՒՀ-ը և ԱԳՆ կադրերի հիմնական դարբնոցն է: Հիմա պատկերացրեք նման որակի պրոֆեսորներ ունեցող հաստատությունը ինպիսի դիվանագետներ է պատրաստում: Պատկերացնել պետք չէ, ցավակցել է պետք, այդ թվում և Հայաստանին, քանի որ ներկա իշխանությունների օրոք  մեր ԱԳՆ-ն դարձել է ՌԴ ԱԳՆ-ի կցորդ կազմակերպություն:

Հ.Գ. Ինքնակոչ սուլթանը ծննունդով Հայաստանից է՝ եզդիաբնակ Ռիա Թազա գյուղից:  Միայն երեք տարի է դպրոց գնացել ու բանակից հետո արտագաղթել է Գերմանիա:  Հետաքրքիր է ՌԴ նման մեծ պետության համապատասխան կառույցները դեռ չեն հասկացել, որ Հայաստանցի 3-րդ դասարան ավարտած չոբանը իրենց մատերի վրա է խաղացնում: Իսկ եթե սա ռուսների ծրագիրն է, ապա իրավիճակը առավել ցավալի է, քանի որ իրենց արտաքին քաղաքականության ինչ ինչ ծրագրեր սպասարկելու համար միայն մի կիսագրագետ չոբան են կարողացել գտնել:

Բորիս Մուրազի

 


Այս թեմայով