Եզդի հեղինակությունը կմնա կալանքի տակ

ջնդի«Ազգությամբ եզդի, քրեական հեղինակություն համարվող Ջնդի Ամարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը՝ փոխել գրավով ազատ արձակելուն մերժել Է նաև Վերաքննիչ դատարանը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Ջնդի Ամարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ նկատելով.
— Թե ինչն Է պատճառը, որ մինչ օրս որևէ հիմնավորում չկա պաշտպանյալիս կալանքի տակ պահելու համար, սակայն նա շարունակում է մնալ այդ վիճակում, դեռ պարզ չի մեզ համար։ Ավելին՝ վարույթն իրականացնող մարմինը չի էլ փորձում հարցաքննել մի շարք վկաների։

Հիշեցնենք, որ Ջնդի Ամարյանը մեղադրվում է շորթման մեջ։ Սակայն Ջնդիի կալանավորումը եզդիական համայնքում աղմուկ Է առաջ բերել այն պնդմամբ, թե մեղադրյալը տվյալ պահին, առհասարակ, տվյալ վայրում չի եղել, կան դա պնդող բազում վկաներ, որոնց չեն Էլ հարցաքննում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ Իրավունք թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 416 անգամ
 


Այս թեմայով