Եզդի զինվորի խնդիրը ԲՀԿ փոքրամասնությունների հանձնաժողովի ուշադրության կենտրոնում

12805821_1059891784081941_6030264102015479138_nՕրերս ԲՀԿ ազգային փոքրամանսությունների հանձնաժողով էր դիմել Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի բնակիչ, ազատամարտիկ, ազգությմաբ եզդի Ռզգան Սմոյանը: Ազատամարտիկ Ռզգան Սմոյանը ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողով էր դիմել, իր որդու՝ Տոսուն Սմոյանի առողջական խնդիրների հետ կապված: Տոսուն Սմոյանը Ազգային բանակի նորակոչիկ է:
Խնդիրը զինծառայողի ծնողի հետ քննարկելուց հետո հանձնաժողովի նախագահ Բորիս Մուրազին դիմեց ՀՀ Պաշտպանության նախարարությանը և ի պատիվ ՀՀ ՊՆ-ի արձագանքը չուշացավ: Երեկ արդեն զինծառայող Սմոյանը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ ստուգման պետք է ենթարկվի, որից հետո անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն:
ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ղեկավար Բորիս Մուրազին զինծառայողի ծնողներին վստահեցրել է, որ իրենք հետևողական են լինելու, ինչպես նաև վստահություն հայտնել, որ ՀՀ ՊՆ-ն էլ հոգատար է ժամկետային զինծառայողների նկատմամբ:
Մոտ օրերս ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի ներկայացուցիչները կայցելեն նաև եզդիաբնակ Ճարճակիս գյուղ և տեղում կծանոթանան նաև գյուղի խնդիրներին:

Դիտվել է 294 անգամ
 


Այս թեմայով