Եզդի զինյալները ազատագրել են Սինջարը

12247011_546805725472402_2251443966774518496_nԵզդի զինյալ խմբավորումներն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ խոշոր գործողության ընթացքում կարողացել են մտնել զինյալների գրաված Սինջար քաղաքը, որը գտնվում է Իրաքի հյուսիսում, ու դիրքեր են զբաղեցրել քաղաքի արևելյան ու արևմտյան կողմերում, հայտնում է Reuters գործակալության թղթակիցը դեպքի վայրից։

 Քաղաքով անցնում է ԻՊ-ին զենք հասցնելու հիմնական ճանապարհներից մեկը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 Այսօր առավոտյան հարյուրավոր մարտիկներ մտել են քաղաք, ինչպես նաև դիրքեր զբաղեցրել ԻՊ-ին զենք մատակարարող հիմնական ճանապարհին։ Եզդի զինյալ խմբավորումները հայտարարել են, որ Սինջարին են մոտեցել բոլոր կողմերից՝ «քաղաքն ԻՊ-ի զինյալներից մաքրելու համար»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գործողությանը մասնակցում է մոտ 7.500 մարտիկ: Նրանց նպատակն է գրավել Սինջարն ու դրա շուրջ անվտանգության գոտի ստեղծել՝ բնակիչներին հրետակոծություններից պաշտպանելու համար:

 

 

 


Այս թեմայով