Home » Real Politik » Եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ ԱԺ-ում

Եզդիների ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ ԱԺ-ում

naira-zohrabyanԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ներկայացրել են ԱԺ հայտարարության նախագիծ, որով դատապարտվում է Իրաքի եզդիների ցեղասպանությունը: Politik.am-ի զրուցակիցն է Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 Տիկին Զոհրաբյան, դուք այն եզակի գործիչներից եք, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում եզդիների խնդիրները: Դուք էիք, որ ԵԽԽՎ-ում բարձրաձայնեցիք Իրաքի եզդիների խնդիրները: Այժմ որպես խորհրդարանական կուսակցության ղեկավար կա որևէ քայլ, որ նախատեսում եք իրականացնել` եզդիների ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ:
Այն, ինչ տեղի է ունեցել Իրաքի եզդի բնակչության հանդեպ՝ ցեղասպանություն է։ Որեւէ այլ գնահատական տալ տեղի ունեցածին՝ կշնանակի փակել աչքերը ճշմարտության առաջ։ Կնշանակի թույլ տալ, որ մարդկության դեմ գործված ամենազազրելի ոճիրը՝ ցեղասպանությունները շարունակվեն։ Այսօր չկա միջազգային որեւէ կառույց, որը կասկածի տակ դնի եզդիների ցեղասպանությունը Իրաքում։ Եւ մեր խնդիրը, որպես խորհրդարանականների, պետք է լինի ցանկացած միջազգային հարթակ օգտագործել՝ եզդիների ցեղասպանության հարցը բարձրացնելու համար։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր աշխատում են միջազգային տարբեր կառույցներում, մշտապես անդրադառնում են այդ խնդրին, քանզի մենք հրաշալի հասկանում ենք, որ եթե ուզում ես քո ցավը հասկանան, ապա դու պարտավոր ես ամեն ինչ անել, որ ճիշտ իրավական գնահատական տրվի այլ ժողովուրդների հանդեպ տեղի ունեցածին։ Մենք, որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, այո, պարտավոր ենք մեր ձայն միացնել բոլոր այն արդար պահանջներին, որ այսօր հնչում են. փաստ է, որ Իրաքում եզդի ժողովրդի հանդեպ տեղի է ունեցել ցեղասպանություն եւ աշխարհը պիտի ճանաչի ու դատապարտի այդ ցեղասպանությունը։
Ինչ եք կարծում ինչպես կքվեարկի մեր Ազգային Ժողովը ձեր կողմից ներկայացված նախագծին և արդյոք ինչ որ իմասոտվ Հայաստանը ունի պարտավարություն ճանաչելու եզդիների ցեղասպանությունը:
-Ես հույս ունեմ, որ այն հայտարարության նախագիծ, որը պատրաստել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ճանաչելու եզդիների հանդեպ Իրաքում տեղի ունեցածը որպես ցեղասպանություն, պիտի ընդունվի հայաստանյան բոլոր քաղաքական ուժերի կողմից։ Եթե մենք այսօր աշխարհից ու Թուրքիայից պահանջում ենք ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, մենք բարոյական իրավունք չունենք չճանաչելու եւ չդատապարտելու մեր եզդի եղբայրների հանդեպ տեղ ունեցած ցեղասպանությունը։
Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։
Զրուցեց` Բորիս Մուրազին
Դիտվել է 111 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy