Եզդիներին շարունակում են հալածել

555723_343476212397281_176628447_nԵզդիների նկատմամբ Իրաքում հալածանքները արդեն երկար ժամանակ է ինչ շարունակական բնույթ են կրում: Հոկտեմբերի 17-ին եզդիաբնակ Սինջար բնակավայրում եզդի ընտանքի է սպանդի ենթարկվել: Իսլամիստ ահաբեկիչները մտել են եզդի ընտանիքի տուն և սպանել ընտանիքի մորը և երեք երեխաներին:

Ահաբեկիչների սպանդին  զոհ են գնացել  1982 թվականին ծնված Սոսին Ջանքիրին, 2002 թվականի ծնված Մարավա Սարհանին, 2003 թվականին ծնված Նեճիրվան Սարհանին և 2008 թվականին ծնված Հոլի Սարհանին: Իսլամիստները ընտանիքի վրա հարձակվել են գիշերը և հարևանները չեն կարողացել օգնության հասնել:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է կատարվածը և ևս մեկ անգամ հրավիրում է քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը Իրաքում եզդիների նկատմամբ շարունակվող հալածանքների վրա: Իրաքում Անելանլի վիճակը շարունակվում է և այսօր էլ եզդիները ապրելը վտանգված է:

Կազմակերպությունն անընդունելի է համարում անտարբեր պահվածքը, որը ներկայումս դրսևորում են միջազգային կառույցները: Շարունակական հալածանքների հետևանքով արդեն իսկ 500 000 եզդիներ լքել են իրենց պատմական հայրենիքը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդ

Դիտվել է 98 անգամ
 


Այս թեմայով