Եզդիները օգնություն են խնդրում

379f7ed2829d-270x180«Իրաքում ապրող եզդիների նկատմամբ նորից վերսկսել են հալածանքները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մոսուլ քաղաքում տարբեր պայմաններում սպանվել են ավելի քան 8 եզդի: Մոսուլի համալսարանում սովորող եզդի ուսանողները շարունակում են սպառնալիքներ ստանալ: Եզդիներն Իրաքում հալածանքների են ենթրակվում իրենց ազգային կրոնական պատկանելության համար: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը բազմաթիվ անգամ անդրադարձել է այս խնդիրն, սակայն ցավոք սրտի, շուկայական հարաբերությունների այս դարաշրջանում շատերն անտեսում են այն հալածանքները, որոնք կիրառում են եզդի ժողովրդի նկատմամբ: Մոսուլում բնակվող եզդիները օգնություն են խնդրում քաղաքակիրթ աշխարհից և ակնկալում են, որ իրենց խնդիրների վրա ուշադրություն կդարձնեն:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը խնդրանքով դիմում է Հայաստանում գործող քաղաքական և հասարակական կազմակերպություններին, որևէ կերպ արձագանքել այս խնդիրն: Հայ ժողովուրդը մեկ դար առաջ անցել է նույն հալածանքների միջով, որով հիմա անցնում են իրաքաբնակ եզդիները և հիմա կարևոր է, որ մեր եղբայրական ժողվորդի զավակները որևէ կերպ աջակցեն մեզ այս խնդիրը բարձրաձայնելու և լուծելու ճանապարհին:
Մենք նաև խնդրում և կոչ ենք անում Հայաստանում գործող լրատվամիջոցներին օգնել բարձրաձայնելու այն անմարդկային իրավիճակը, որում ապրում են եզդիները Իրաքում: Այսօր ավելի քան երբևէ բազմաչարչար եզդի ժողովուրդը աջակցության կաիրք ունի:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդ

 


Այս թեմայով