Եզդիները վաղը բողոքի դուրս կգան նախագահի նստավայրի մոտ. պահանջելու են արդարություն

9dd2cd9197b3e0d449ac01bcd38ec8c2e73da926d6c0f6c9fd23Հոկտեմբերի 15-ին, առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում մի խումբ անձանց կողմից Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տան բնակիչներ, ամուսիններ Շ. Ալիյանին և Թ. Սադայանին ավազակային հարձակման են ենթարկվել:  Ազգությամբ եզդի ամուսինների բնակարանից հափշտակել են գումար, ոսկյա զարդեր, իսկ տան 2 հարկերն էլ ամբողջովին տակնուվրա են արել:

Ինչպես  տուժողների հարազատները փոխանցեցին  politik.am-ի  իրենք վաղը բողոքի ակցիա են անցկացնելու ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:  Պատճառն այն է, որ ոստիկանությունը չի փորձում բացահայտել գործը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ օրեր առաջ ոստիկանությունից տեղեկացրել են, որ կա հանցագործների լուսանկարները, քանի որ նրանք Հանրապետական հիվանդանոցի մոտից ոտքով են եկել և աննկատ չեն մնացել, իսկ երեկ ոստիկանութունից տեղեկացրել են, որ գործը փակուղի է մտել: Իրենք էլ գնալու են ՀՀ նախագահից արդարություն պահանջեն: Բողոքի ակցիան կիրականացվի ժամը 11:00-ին:

 


Այս թեմայով