Եզդիները միավորվում են

29102015743710_fermandarıyahevbeşՇանգալի Պաշտպանության Միավորումը (YBŞ), Շանգալի Կանանց Պաշտպանության Միավորումը (YPJ Şengal) և Շանգալի Պաշտպանության Ուժերը (HPŞ) հայտարարություն են տարածել հրամանատարների անունից՝ իրենց համագործակցության մասին: Հոկտեմբերի 28-ին ժամը 15:00-ին YBŞ, YPJ Şengal և HPŞ ջոկատների հանդիպում է տեղի ունեցել YBŞ ռազմաբազայում: Հանդիպման արդյունքում տարածվեց «Հանուն Շանգալի ազատագրության Էզիդխանի հրամանատարության» շտաբի հաղորդագրությունը: Հաղորդագրության մեջ նշված ջոկատների հրամանատարները հայտարարում են, որ իրենք այսուհետ հանդես են գալու միասնական շտաբով, որը անվանակոչում են «Հանուն Շանգալի ազատագրության Էզիդխանի հրամանատարություն» և կոչ են անում Քրդստանի Բանվորական կուսակցության, Քրդստանի դեմոկրատական կուսակցության և Քրդստանի հայրենասերների միություն կուսակցության ուժերին արձագանքել իրենց և աջակցել Շանգալի ազատագրության գործին: Դաշնակից հրամանտարները կոչ արեցին, որպեսզի Շանգալի Ազատագրության Շտաբին աջակցեն նաև կոալիցիոն ուժերը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Շանգալի Պաշտպանության Միավորումը (YBŞ), Շանգալի Կանանց Պաշտպանության Միավորումը (YPJ Şengal) և Շանգալի Պաշտպանության Ուժերը (HPŞ) հանուն Շանգալի ազատագրության սուրբ գործի հանդես են գալու միասնական շտաբով և իրենց գործողությունները այսուհետ փոխհամաձայնեցված են լինելու:
Շանգալի Պաշտպանության Միավորման (YBŞ) հրամանատար Մազլում Շանգալին իր խոսքում նշեց, որ Շանգալի ազատագրությունը չպետք է լինի միայն եզդի ժողովրդի խնդիրը.«Մենք ոչ միայն սպասում ենք եզդիական ուժերին, այլ նաև բոլոր նրանց ովքեր իրենց մարդ են համարում և աստվածապաշտ: Շանգալի ազատագրությունը նաև իրենց խնդիրն է: Շանգալի ազատագրության գործում բոլոր ուժերն էլ կարող են իրենց տեղը գտնել»,-ասաց Շանգալին՝ հավելելով, որ իրենք բաց են բոլոր ուժերի հետ համագործակցության համար:
Շանգալի Կանանց Պաշտպանության Միավորման (YPJ Şengal) հրամանատար Բերիվան Ախինը հայտարարց, որ ԻԼԻՊ-ի գերության մեջ գտնվող եզդի կանանց և Շանգալի ազատագրության համար են իրենք պայքարում և կոչ արեց բոլորին միանալ այդ պայքարին. «Մենք որպես Եզդի կանանց միավորում կոչ ենք անում բոլորին իրենց տեղը գտնել այս գործում և մասնակցել ԻԼԻՊ-ի գերությունից եզդի կանանց և սուրբ Էզիդխանի ազատագրությանը:
Շանգալի Պաշտպանության Ուժերի (HPŞ) հրամանտար Հեյդար Շաշոն էլ հանդիպման ավարտից հետո խոսելով իրենց ծրագրերի և համագործակցության մասին ասաց.«Մենք հույս ունենք, որ բոլոր այն ուժերը, որոնք զոհեր են տվել Շանգալի ազատագրության համար միանան մեր շտաբին և միասնական ճակատով հակահարձակում իրականացնենք և ազատագրենք սուրբ Էզիդխանը ԻԼԻՊ-ի զինյալներից: Այս պահին շատ կարևոր է միասնական լինել, որպեսզի արդյունքը իրենց ուշացնել չտա»,-ասաց Հեյդար Շաշոն:

Բորիս Մուրազի

 


Այս թեմայով