Եզդիները կրկին լքում են Շանգալը. պատերազմի վտանգը չեզոքացվել է

Իրաքի կառավարական ուժերը Կիրկուկ քաղաքը գրավելուց հետո այսօր արդեն ռազմական գործողություններ են սկսել Եզդիաբնակ շանգալը իրենց վերահսկողության տակ պահող քրդական զորամիավորումների դեմ: Այս մասին տեղեկացնում է Kurdarm.info գործակալությունը: Ռազմական գործողությունները սկսելուն պես Շանգալում ապրող եզդիները կրկին բռնել են գաղթի ճանապարհը:

Kurdarm.info գործկալության տվյալներով Իրաքի կառավարական ուժերի շարքերում հանդես եկող եզդիներին և քրդական ինքնավարության ԶՈՒ կազմում Շանգալը պաշտպանող եզդիներին հաջողվել է գալ համաձայնության: Կողմերը միմյանց դեմ որևէ ռազմական գործողություն չեն իրականացրել ու հաշտություն են կնքել: Քրդական զինված ուժերը ըստ պայմանավորվածության կլքեն Շանգալը:

 


Այս թեմայով