Եզդիաբնակ Ֆերիկ գյուղի մի մասը 10 օրից ավել է խմելու ջուր չունի

Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքի մի մասում արդեն 10 օր է ջրամատակարարում տեղի չի ունենում , ինչը առաջացրել է տեղի բնակիչների զայրույթը: Խնդրի պատճառներն հասկանալու համար Politik.am-ը կապ հաստատեց Ֆերիկի համայնաքապետ Ռուստամ Հասանյանի հետ, ով շտապեց նշել, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել էր, որ ջրանջատումները վթարի հետևանք են:

«Վեոլիա ջրից գրության միջոցով հայտնել էին, որ օգոստոսի 1-4 ջուր չի լինելու: Ամսի 4-ից հետո կարգավորվեց ջրամատակարարումը, բայց փողոցներից 2-ում ջրամատակարարում չեղավ: Այդ խնդրի առնչությամբ զանգել եմ Վեոլիա ջուր ընկերություն, և նրանք համապատասխան մասնագետներ են ուղղարկել: Երեկ այն կետը, որտեղ վթար էր տեղի ունեցել քանդել են , աշխատանքներ կատարել, աշխատանքերը դեռևս շարունակվում են, սակայն հավանական է, որ մինչև վաղը ջրամատակարարումը կվերականգնվի»,-հայտնեց համայնքապետը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ նշված համայնքում ջրի մատակարարման խնդրի մասին իրենք տեղյակ չեն։ Ընկերությունից խոստացան ուսումնասիրել խնդիրը և հասկանալ, թե ինչու է համայնքի մի մասը զրկված խմելու ջրից։

Այս թեմայով