Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Եգոր Շչերբակովի մարդասպանին ճանաչել է նրա վարձու բնակարանի տերը

Եգոր Շչերբակովի մարդասպանին ճանաչել է նրա վարձու բնակարանի տերը

Ինչպես հայտնի է դարձել Life News-ին, Եգոր Շչերբակովին սպանած ենթադրյալ մարդասպանի անունը Օրխան Զեյնալով է: Տան տերը, որտեղ Օրխանը բնակարան էր վարձում, և հարևանները պատմեցին, թե ինչից նրանք հասկացան, թե նա մասնակից է այդ ողբերգական պատահարին:

«Մենք համացանցում տեսել ենք տեսանյութը և լուսանկարը և Օրխանին կատակով հարցրեցինք, արդյոք դա ինքն է թե ոչ: Նա ծիծաղեց մեր հետ և գնաց սենյակ: Երկար ժամանակ այնտեղ փնտրում էր ինչ-որ բան: Այնուհետև դուրս եկավ սենյակից, ասաց, որ գնում է խանութ: Երբ երիտասարդները մնացին չորսով, համացանցում գտել են ավելի լավ որակի տեսանյութ, որտեղ ճանաչեցին Օրխանին», – պատմում է բնակարանի տան տերը:

Фото напавшего на Егора человека было разослано по всем отделениям полиции

Երիտասարդները փորձում էին բացել դուռը, բայց Օրխանը, ինչպես պարզվեց, դուրս գալուց առաջ փակել է դուռը բանալիով: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամը 10-ին: Այնուհետև նրանք զանգահարեցին ոստիկանություն և պատմեցին, թե ինչ է կատարվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել սպանություն: Եգոր Շչերբակովը ճանապարհում էր իր ընկերուհուն, երբ նրա և անցորդի միջև վեճ է սկսվել: Վիճաբանության արդյունքում անհայտ տղամարդը Եգորին սրտիմ հարված է հասցրել, ինչի արդյունքում նա մահացել է:

8c44964dd00438ea7d609d112eb5c445

 

Դիտվել է 115 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy