Եգիպտոսում ԻԼԻՊ խմբավորման ձերբակալված անդամների շարքում հայեր չկան. ՀՀ ԱԳՆ

Isis3Ի պատասխան Կահիրեում ՀՀ դեսպանության հարցմանը՝ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են, որ ձերբակալվածների մեջ ՀՀ քաղաքացի չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նշենք, որ ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները գրել էին, թե Կահիրեում ձերբակալվել են ԻԼԻՊ մի խումբ զինյալներ, որոնց թվում իբր եղել են Հայաստանի, Սիրիայի, Իրանի, Սերբիայի ու Բելառուսի քաղաքացիներ, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրել Եգիպտոսի հանգստավայրերում:

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով