Եգիպտոսում գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 49-ի

Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում գնացքների բախումից զոհերի թիվը հասել է 49-ի: Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը:

Ալեքսանդրիայի նահանգապետ Մուհամեդ Սուլթանն ավելի վաղ հայտարարել էր, որ մարդատար գնացքների բախման մեղավորը մեքենավարներից մեկն է:

Այս պահին դատախազությունը վթարի գործով անցկացնում է հետաքննություն: Ավելի վաղ հաղորդվել էր 36 զոհի և 123 տուժածների մասին:

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով