ԵԱՏՄ վարչապետի պաշտոնի համար քննարկվել է Արմեն Գևորգյանի անունը

armen-gevorgyan«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` ԵԱՏՄ վարչապետի եւ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնները Հայաստանին անցնելու ժամանակ քննարկվել է եւս երկու թեկնածություն` Արմեն Դարբինյանի եւ Արմեն Գեւորգյանի: Արմեն Գեւորգյանին Սերժ Սարգսյանն առաջադրել է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում, Ռուսաստանը Գեւորգյանի անձին դեմ չի եղել, սակայն առարկությունն առնչվել է նրա զինվորական չլինելու հանգամանքին, այդ եւ մի քանի այլ պատճառներով Բորդյուժայի պաշտոնավարումը եւս մեկ տարով երկարացվել է: Ինչ վերաբերում է Արմեն Դարբինյանին, ապա վերջինիս թեկնածության հետ համաձայն չի եղել ռուսաստանյան «գորշ կարդինալ», «Գազպրոմի» «հայր» Միլլերը, որը պնդել է Տիգրան Սարգսյանի թեկնածությունը: Եվ քանի որ Տիգրան Սարգսյանն առանձնապես ոգեւորված չի եղել իր դեսպանական աքսորով, սիրով վերադարձել է մայր-Ռուսաստանի գիրկը, որտեղ` Սանկտ Պետերբուրգում, Միլլերի հետ սովորել է նույն կուրսում: Ի դեպ, մինչ ԱՄՆ մեկնելը, Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի մասին լսել չի ցանկացել, քանզի, որպես դեսպան, նրան առաջարկվել են հետեւյալ այլընտրանքները` Բրյուսել, Մոսկվա, Վաշինգտոն: «Ես չափից դուրս ծեր եմ, որպեսզի Մոսկվայում եւ Բրյուսելում զբաղվեմ մեր պատվիրակությունների, նախարարների, պատգամավորների ընդունման ու հանձնման` ճանապարհման արարողություններով»,- կատակել է նա ու մեկնել ԱՄՆ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 80 անգամ
 


Այս թեմայով