ԵԱՏՄ-ում ինչ պրանքների արժեքներ կնվազեն

կառավարությունԳործադիրը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշհարցերի մասին» արձանագրությանը, որը ստորագրվել է 2015թ. հոկտեմբերի 16-ին Բուրաբայում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կողմից: Արձանագրությամբ սահմանվում են ԵԱՏՄ մաքսային տարածքում առանձին ապրանքների ներմուծման և տեղափոխման կարգավորման առանձնահատկությունները` կապված Ղազախստանի Հանրապետության ԱՀԿ-ին անդամակցելու հետ: Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցանկում և որոնց հանդեպ Ղազախստանի Հանրապետության կողմից, ԱՀԿ-ի պարտավորություններին համապատասխան, կիրառվելու են ավելի ցածր մաքսատուրքի դրույքաչափեր:

Դիտվել է 34 անգամ
 


Այս թեմայով