ԵԱՏՄ մաքսատուրքերը 4 անգամ թանկացնելու են մեքենաները, Հայաստանը կորցնելու է մոտ 50 միլիոն դոլար. Մելքումյան

Ազգային ժողովում քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ մաքսատուրքերը, որոնց պատճառով, ըստ պատգամավորի, մեքենաները թանկանալու են 4-4,5 անգամ։ Դրա պատճառով, ըստ նրա, Հայաստանը կորցնելու է մոտ 50 միլիոն դոլար։

Մելքումյանը կառավարությանը կոչ արեց վերստին բանակցություններ անցկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որպեսզի ԵԱՏՄ այդ մաքսատուրքի վճարները հետաձգվեն, և հայաստանցիները կարողանան նույն ցածր մաքսատուրքերով մեքենաներ ներկրել արտերկրից։

Այս թեմայով