ԵԱՀԿ Մինսկի խումբը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը

Lavrov1Եվրոպայի անվտանգնության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանը, ինչպես նաև ձեռք բերված որոշումների իրագործմանը. ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն է ընձեռվել համեմատել և համոզվել, որ մենք կարող ենք արդեն ընդունված քայլերից բացի լրացուցիչ այլ քայլեր կատարել, որպեսզի առաջ շարժվենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Լավրովը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մեկնարկին:

Նա նշել է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այս գործընթացին: «Համանախագահող երկրները հավատարիմ են այդ գործընթացին, անկախ նրանց, թե մենք խոսում ենք ֆրանսիական, կամ ամերիկյան նախաձեռնության, կամ այդ հարցում Ռուսատանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,- հավելել է նախարարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ ավելի ուշ, նրանց միջնորդությամբ, կայացել էր նաև Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

 


Այս թեմայով