Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

մինսկի խումբԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ գրասենյակից, հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ` շարունակելու քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել վերջերս Վիեննայում (2016 թ. մայիս) և Սանկտ Պետերբուրգում (2016 թ. հունիս) գագաթնաժողովներում ընդունված որոշումների կիրառմանը: Մասնավորապես, մենք քննարկել ենք հետագա քայլերը, որոնք կարող են ստեղծել հարմար միջավայր առարկայական բանակցությունների առաջընթացի համար, ինչը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը:

Մենք մտքեր ենք փոխանակել այն առաջարկների շուրջ, որոնք կարող են քննարկվել կողմերի միջև:

Մեր կառավարությունները պատրաստ են կազմակերպել երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում նրանց համար ընդունելի ժամանակ
Մենք ծրագրում ենք մոտ ապագայում այցելել տարածաշրջան»:

Դիտվել է 141 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy