ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը` Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

231643151384926835ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երեկ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը:

«Ես հավատում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակի վրա տեղի ունեցած երկխոսությունը կնպաստի երկու կողմերի միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը և դրական խթան կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար», — ասել է Կոժարան:

«Մենք հավատում ենք, որ այսպիսի բանակցությունները երաշխիք են հանդիսանում խաղաղության ու կայունության համար և տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ են բացում: Գործող նախագահը , ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, պատրաստ է հետագայում նպաստել Ադրբեջանի և Հայաստանի ջանքերի հեշտացմանը, որպեսզի կանոնավոր երկխոսություն հաստատվի, որն ուղղված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը` հիմնված միջազգային իրավունքի վրա», — ասել է նա:

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով