Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու. Արմեն Աշոտյան

Դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու. Արմեն Աշոտյան

armen-ashotyanՀայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Նախարարությունը երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, եւ մենք ունենք արդեն առաջարկություններ։ Այսպիսով, գարնանային արձակուրդ չի լինելու։ Իսկ մնացած հինգ օրերի համար մենք կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավել դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Դիտվել է 350 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy